«Ձուկը գլխից է հոտած, և իշխանությունն իր դեմ պայքարել չի կարող»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` այսօր Կառավարությունում հնչեցրած մեղայական ելույթն իմիտացիա է, թե իշխանությունն այսուհետ սկսում է գործել այլ ռեժիմով: Իմիտացիա, քանի որ բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ ձուկը գլխից է հոտած, և իշխանությունն իր դեմ պայքարել չի կարող: «NewsBook»-իթղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ էր նշանակում, ես ասացի, որ կամ Աբրահամյանը դառնալու է մահապարտ, կամ էլ Տիգրան Սարգսյանը հայտնվելու է ճաղերի հետևում և ցուցմունքներ է տալու Սերժ Սարգսյանի դեմ»,- ասաց նա:
Քաղաքական գործչի խոսքով՝ երբ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ այս ամսվա 14-ից Կառավարությունում պարբերական շաբաթական քննարկումներ են սկսվելու, որոնց արդյունքները կարճ ժամկետում վերածվելու են կոնկրետ գործողությունների, մոռանում է, որ Հայաստանում ընտրողական քաղաքականություն է վարվում:
«Պրակտիկայի համաձայն` պատժվում են կոնկրետ այն անձինք, ովքեր «քցում են» իշխանություններին: Քանի դեռ վերևում Սերժ Սարգսյանն է, որևէ դրական բան չի կարող լինել: Աբրահամյանը խոսում է մենաշնորհների դեմ պայքարի մասին, սակայն մոռանում է, որ Հայաստանում նույն այդ մենաշնորհները բաշխել է Սերժ Սարգսյանը»,- նշեց Արամ Հարությունյանը:
Անդրադառնալով վարչապետի ելույթի` պետական ապարատի կրճատումների հատվածին` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը նկատեց` առաջնահերթ պետք է կրճատվի հենց Սերժ Սարգսյանը: Միայն այդ ժամանակ բոլոր հարցերը դրական լուծում կստանան:
«Այսօր մենք այն վիճակում ենք, որ իշխանության կոսմետիկ քայլերն ու մեղայականները ոչնչի չեն բերելու, քանի դեռ պատժված չեն հիմնական մեղավորները: Ընտրական օրենսգրքի քննարկումները, ինչպես նաև Հրազդանի քաղաքապետի ընտրությունները կրկին ցույց տվեցին` իշխանությունները չեն փոխվել»,- ամփոփեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը:
«Ձուկը գլխից է հոտած, և իշխանությունն իր դեմ պայքարել չի կարող»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` այսօր Կառավարությունում հնչեցրած մեղայական ելույթն իմիտացիա է, թե իշխանությունն այսուհետ սկսում է գործել այլ ռեժիմով: Իմիտացիա, քանի որ բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ ձուկը գլխից է հոտած, և իշխանությունն իր դեմ պայքարել չի կարող: «NewsBook»-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ էր նշանակում, ես ասացի, որ կամ Աբրահամյանը դառնալու է մահապարտ, կամ էլ Տիգրան Սարգսյանը հայտնվելու է ճաղերի հետևում և ցուցմունքներ է տալու Սերժ Սարգսյանի դեմ»,- ասաց նա:
Քաղաքական գործչի խոսքով՝ երբ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ այս ամսվա 14-ից Կառավարությունում պարբերական շաբաթական քննարկումներ են սկսվելու, որոնց արդյունքները կարճ ժամկետում վերածվելու են կոնկրետ գործողությունների, մոռանում է, որ Հայաստանում ընտրողական քաղաքականություն է վարվում:
«Պրակտիկայի համաձայն` պատժվում են կոնկրետ այն անձինք, ովքեր «քցում են» իշխանություններին: Քանի դեռ վերևում Սերժ Սարգսյանն է, որևէ դրական բան չի կարող լինել: Աբրահամյանը խոսում է մենաշնորհների դեմ պայքարի մասին, սակայն մոռանում է, որ Հայաստանում նույն այդ մենաշնորհները բաշխել է Սերժ Սարգսյանը»,- նշեց Արամ Հարությունյանը:
Անդրադառնալով վարչապետի ելույթի` պետական ապարատի կրճատումների հատվածին` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը նկատեց` առաջնահերթ պետք է կրճատվի հենց Սերժ Սարգսյանը: Միայն այդ ժամանակ բոլոր հարցերը դրական լուծում կստանան:
«Այսօր մենք այն վիճակում ենք, որ իշխանության կոսմետիկ քայլերն ու մեղայականները ոչնչի չեն բերելու, քանի դեռ պատժված չեն հիմնական մեղավորները: Ընտրական օրենսգրքի քննարկումները, ինչպես նաև Հրազդանի քաղաքապետի ընտրությունները կրկին ցույց տվեցին` իշխանությունները չեն փոխվել»,- ամփոփեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը:
Նյութի աղբյուրը ` «Newsbook.am»