Լրահոս

12.05.2016 16:05


Մոսկվայում հաստատում են Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման հավանականությունը

Մոսկվայում հաստատում են Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման հավանականությունը

Մոսկվայում հաստատում են մայիսի 16-ին Վիեննայում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման հավանականությունը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ Մոսկվայում դիվանագիտական իր աղբյուրին հղումով։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կարող են մասնակցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները։

«Այո, Մոսկվայում հաստատում են նման հանդիպման հնարավորությունը: Այն նախապատրաստվում է երկու երկրների նախագահների և Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությամբ»,–ասել է գործակալության զրուցակիցը՝ մեկնաբանելով մայիսի 16-ին նման հանդիպման հավանականության մասին լուրերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը