Բաքվում Ալիևի արձանը պղծելու կասկածանքով ակտիվիստներ են ձերբակալվել
Ադրբեջանում ձերբակալվել են NIDA երիտասարդական շարժման ակտիվիստներ Բայրամ Մաﬔդովը եւ Գիյասեդին Իբրահիմը: «Թուրան»–ի փոխանցմամբ՝ NIDA շարժումը կարծում է, որ երիտասարդներին ձերբակալել են Բաքվում Հեյդար Ալիեւի արձանը նրա ծննդյան օրը՝ մայիսի 10-ին պղծելու կասկածանքով։
«Կեցցե՛ ստրուկների տոնը», - ադրբեջաներեն գրված էր Ալիևի հուշարձանի պատվանդանին: «Կորչի՛ համակարգը»` պայմանականորեն այսպես կարելի է թարգմանել հայհոյանք պարունակող անգլերեն գրառումը, որ հայտնվել էր Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանի դիմային հատվածում:
Չնայած երիտասարդների անհայտանալուց հետո անցել է 36 ժամ, ոստիկանությունը դեռեւս չի ﬔկնաբանել նրանց ձերբակալությունը:

7or.am