Եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանը հասնելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել:
«Վերջին բռնությունների և շփման գծում լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության լույսի ներքո մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: Մեր արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստելու այդ հանդիպման կազմակերպմանը հաջորդ շաբաթ Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և հասնել վստահություն սերմանող միջոցների շուրջ համաձայնության, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների վերսկսման համար` հանուն համապարփակ կարգավորման` հիմնված քննարկվող հիմնարար տարրերի և սկզբունքների վրա»:

Նյութն ամբողջությամբ՝ «Արմենպրեսում»