Դ. Բաբայան. «Քոչարյանն ու Սահակյանը քննարկել են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետ կապված հարցեր»
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական հանդիպումը, ինչպես «Ազատությանը»փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, տեղի է ունեցել Բակո Սահակյանի նստավայրում։
Բաբայանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր։
«Ամենակարևորը՝ ուշադրության կենտրոնում էր ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետ կապված հարցերը, դրա հետևանքներին, ընթացքին և ընդհանրապես տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր», - ասաց Բաբայանը։
Կարևորելով նման հանդիպումները՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ նախկին նախագահներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, առաջնորդներ պարբերաբար այցելում են Ղարաբաղ և հանդիպում երկրի ղեկավարության՝ նախագահի, բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Ինչքան որ ես գիտեմ Ռոբերտ Քոչարյանն այցելել է նաև առաջնագիծ, հանդիպում է ունեցել զինվորականների հետ։ Այսինքն՝ նման հանդիպումները որևէ ձևով արտառոց չեն, ընդհակառակը, կարծում եմ, որ կարևոր են յուրաքանչյուր և քաղաքական գործչի և քաղաքացու և առհասարակ հայի համար», - ասաց Բաբայանը։
Հարցին, թե մինչև Քոչարյանի Ղարաբաղ այցելելը, նրա հետ այս ընթացքում կապ եղե՞լ է, Բաբայանը պատասխանեց.
«Այո, ինչպես նախագահ Սահակյանը մի քանի անգամ նշել է իր մի շարք հարցազրույցների ժամանակ, ինքը միշտ հեռախոսակապի մեջ է եղել և՛ Հայաստանի երկրորդ նախագահի, և՛ Լեռնային Ղարաբաղի երկրորդ նախագահի հետ, եթե ամենօրյա չէ, ապա բավականին հաճախակի քննարկում էին իրավիճակը, զարգացումները և այսպիսի մշտական կապ հաստատված է եղել»։
Դ. Բաբայան. «Քոչարյանն ու Սահակյանը քննարկել են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետ կապված հարցեր»
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական հանդիպումը, ինչպես «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, տեղի է ունեցել Բակո Սահակյանի նստավայրում։
Բաբայանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր։
«Ամենակարևորը՝ ուշադրության կենտրոնում էր ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետ կապված հարցերը, դրա հետևանքներին, ընթացքին և ընդհանրապես տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր», - ասաց Բաբայանը։
Կարևորելով նման հանդիպումները՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ նախկին նախագահներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, առաջնորդներ պարբերաբար այցելում են Ղարաբաղ և հանդիպում երկրի ղեկավարության՝ նախագահի, բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Ինչքան որ ես գիտեմ Ռոբերտ Քոչարյանն այցելել է նաև առաջնագիծ, հանդիպում է ունեցել զինվորականների հետ։ Այսինքն՝ նման հանդիպումները որևէ ձևով արտառոց չեն, ընդհակառակը, կարծում եմ, որ կարևոր են յուրաքանչյուր և քաղաքական գործչի և քաղաքացու և առհասարակ հայի համար», - ասաց Բաբայանը։
Հարցին, թե մինչև Քոչարյանի Ղարաբաղ այցելելը, նրա հետ այս ընթացքում կապ եղե՞լ է, Բաբայանը պատասխանեց.
«Այո, ինչպես նախագահ Սահակյանը մի քանի անգամ նշել է իր մի շարք հարցազրույցների ժամանակ, ինքը միշտ հեռախոսակապի մեջ է եղել և՛ Հայաստանի երկրորդ նախագահի, և՛ Լեռնային Ղարաբաղի երկրորդ նախագահի հետ, եթե ամենօրյա չէ, ապա բավականին հաճախակի քննարկում էին իրավիճակը, զարգացումները և այսպիսի մշտական կապ հաստատված է եղել»։
Աղբյուրը՝ «Ազատություն»