Աշխարհ

12.05.2016 10:55


Պետդեպ. «Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգերը չեն սպառնում Ռուսաստանին»

Պետդեպ. «Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգերը չեն սպառնում Ռուսաստանին»

Եվրոպայի երկրներում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ և չի խաթարում նրա ռազմավարական պոտենցիալը։ Այս մասին, «Газета»-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆրենկ Ռոուզը։

«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերն ուղղված են բալիստիկ հրթիռների սպառնալիքի դեմ, որոնք տեղակայված են եվրաատլանտյան տարածաշրջանի սահմաններից դուրս»,- շեշտել է Ռոուզը:

Դիվանագետի խոսքով՝ «դրանք չեն կարող խաթարել զսպման միջոցների ռուսական ռազմավարական պոտենցիալը»:

«ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն դա բազմիցս բացատրել են Ռուսաստանին»,- հավելել է պաշտոնյան:

Նա նկատել է, որ Ռուսաստանի զգոնությունը Եվրոպայում տեղակայված ՀՀՊ համակարգերի առնչությամբ հիմնավորված չէ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը