Թուրք նախարար. «Թուրքիան կորցնում է ԵՄ հետ անվիզա ռեժիմի հույսը»
Թուրքիայի քաղաքացիների համար Եվրամիության հետ անվիզա ռեժիմի հույսը սկսում է մարել։ Այս մասին BBC-ին հայտնել է Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը Ստրասբուրգում իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներից հետո։
Ըստ Բոզքըրի՝ Թուրքիան «բավականին շատ բան է արել, որպեսզի առանց վիզայի ռեժիմի մասին պայմանագիրը ստորագրվի», սակայն ԵՄ-ն պնդում է, որ Թուրքիան ուղղումներ կատարի իր հակաահաբեկչական օրենսդրությունում: Թուրք նախարարը նշել է, որ Թուրքիան այդ քայլին չի գնա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ նման հայտարարություն էր արել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ նշելով, որ Թուրքիան չի փոխի իր հակաահաբեկչական օրենքները ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի դիմաց:
«Մենք կգնանք մեր ճանապարհով, դուք գնացեք ձեր ճանապարհով»,- ասել էր Էրդողանը։
Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդարանը դադարեցրել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացման գործընթացը։

7or.am