Աշխարհ

11.05.2016 20:45


Գերմանացի մտավորականները կոչ են արել Անգելա Մերկելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Գերմանացի մտավորականները կոչ են արել Անգելա Մերկելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Գերմանացի մտավորականները, այդ թվում` թուրքական ծագում ունեցող ռեժիսոր Ֆատիհ Ակինը, բաց նամակով դիմել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագին` կոչ անելով Մերկելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը հունիսի 2-ին ընդունվելիք բանաձևով: Գրում է «tert.am»–ը։

Ինչպես հայտնում է «Horizon Weekly»-ն, բաց նամակը հրապարակվել է «Die Zeit» գերմանական պարբերականում: Նամակում գերմանացի մտավորականները կոչ են անում «հստակ դիրքորոշում ցույց տալ հունիսի 2-ին և հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը կոչել իր անունով` ցեղասպանություն»:

«Պատկերացրեք, որ դուք ապրում եք Գերմանիայում, որտեղ Հոլոքոստը ժխտվում է, մի՞թե դա չէր դիտվի որպես հանցագործության շարունակություն»,- գրում են մտավորականները:

«Կոչ ենք անում հետևել հիմնարար եվրոպական արժեքներին և հստակություն մտցնել Ձեր բառերում: Հայոց ցեղասպանության հերքումը ներկա պահին ծառայում է որպես նոր բռնությունների հիմք: Հայերին ահաբեկիչ էին անվանում 1915-ին, նրանց ունեցվածքն առգրավեցին, իսկ այժմ ավելի քան 5000 քուրդ բնակիչ սպանվել է Թուրքիայում 2015-ին, ովքեր ևս ահաբեկիչ էին անվանվում: Այս ամենը տեղի է ունենում, քանի որ Թուրքիան շարունակաբար մերժում է առերեսվել իր պատմությանը և անցյալին, ինչպես նաև այսօրվա գործողությունները որևէ պատասխանի չեն արժանանում միջազգային հանրության կողմից»,- ասվում է մտավորականների նամակում` ընդգծելով, որ ավելի քան 100 տարի Բունդեսթագը և դրա նախորդ կառույցները լուռ են մնացել Հայոց ցեղասպանության հարցում:

Նշենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագում քննարկվելու է Հայոց ցեղասպանության հարցը:

«tert.am»

Այս խորագրի վերջին նյութերը