Լրահոս

15.10.2010 16:57


Հուլուսի Կիլիչ. «Մենք ուզում ենք, որ Հայաստանը բարելավի հարաբերություններն Ադրբեջանի հետ»

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կիլիչը հայտարարել է՝ Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանը բարելավի հարաբերություններն Ադրբեջանի հետ։

«Մենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ենք ցանկանում։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը բարելավի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Թուրք և ադրբեջանցի ժողովուրդները եղբայրներ են։ Այդ մասին բոլորը պետք է իմանան, այդ թվում նաև արևմտյան երկրները։ ՄԱԿ-ի, Եվրախորհրդարանի և այլ միջազգային կազմակերպությունների բանաձևերը պետք է ի կատար ածվեն,-ասել է նա։-Թուրքիան հավատարիմ է մնում արձանագրությունների տառին և ոգուն։ Մենք միշտ ասել ենք՝ Կովկասյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը չեն կարող ապահովվել միայն սահմանների բացմամբ։ Թուրքիան այս հարցում շատ անկեղծ է։ Սակայն Հայաստանի հետ սահմանների բացումը չի հանգեցնի տարածաշրջանի ամբողջական խաղաղությանը»։

 

Այս խորագրի վերջին նյութերը