Աշխարհ

11.05.2016 19:35


«Amazon»–ի նոր տեսածառայությունը «YouTube»–ի մրցակիցը կդառնա

«Amazon»–ի նոր տեսածառայությունը «YouTube»–ի մրցակիցը կդառնա

«Amazon»–ը հայտնել է նոր՝ «Video Direct» տեսածառայության գործարկման մասին, որը պետք է «YouTube»–ի մրցակիցը դառնա։

Ինչպես տեղեկացնում է «The Wall Street Journal»–ը, տեսահոսթինգը բաց է բոլոր նրանց համար, ովքեր գրանցված են «Amazon»–ում։ Բացի այդ, օգտատերերը հնարավորություն կունենան տեղադրել ցանկացած բնույթի տեսանյութեր, բացի պոռնո և անպարկեշտ խոսքեր պարունակող հոլովակներից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տեսահոլովակների սեփականատերերը հնարավորություն կունենան ցուցադրել իրենց նյութերն ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով։ «Amazon»–ը, ինչպես և «Google»–ը, իրեն է թողնելու տեսահոլովակի ցուցադրումից ստացած գումարի 45–50%–ը, իսկ մնացածը փոխանցվելու է տեսանյութերի հեղինակներին։

Նշվում է, որ իրենց տեսանյութերն արդեն իսկ տեղադրել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Mattel» խաղալիքներ արտադրող ընկերությունը, «Condé Nast Entertainment» մեդիահամախմբությունը և «Mashable» կայքը։

Մուտքը դեպի «Video Direct» հնարավոր կլինի ստանալ «Amazon»–ի բջջային հավելվածի, «Roku» և մի շարք այլ հեռուստաընդունիչների, ինչպես նաև վեբ–ինտերֆեյսի միջոցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը