ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը չի կարող խոսել Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործության մասին (տեսանյութ)
ԳԱԼԱ-ն այսօր Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոյին հիշեցրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի կատարած վայրագությունների մասին՝ խաղաղ բնակչության դաժան սպանություններ, զինվորների գլխատման երևույթներ և պաշտոնական մակարդակով ռազմական հանցագործություն կատարած անձանց պարգևատրում Ալիևի կողմից, ապա հետաքրքրվեց, թե միջազգային իրավունքի ինչ խախտումների հետ մենք գործ ունենք և ինչպես կարելի է մեկնաբանել Ադրբեջանի նման պահվածքը:
«Ես չեմ կարող մեկնաբանել և արտահայտվել ձեր հնչեցրած մեղադրանքների հետ կապված, բայց անշուշտ պետք է ասեմ, որ խիստ կարևոր է և՛ երկրի, և՛ տարածաշրջանի համար խաղաղության պահպանումը, որպեսզի անվտանգ պայմաններում հնարավոր լինի զարգացման հեռանկարներ տեսնել: ՄԱԿ-ի անունից կարող եմ ասել, և դա այն է, ինչ քարտուղարը երկու շաբաթ առաջ հրապարակավ հայտարարեց, որ մենք խրախուսում ենք թշնամական գործողությունների դադարեցումը և ցանկանում ենք, որպեսզի հաստատվի խաղաղություն և հնարավոր լինի զարգացում ապահովել: Բայց ես, իհարկե, կուզեի այսօր արտահայտվել հենց կայուն զարգացման նպատակների և ՀՀ-ի համար դրա հեռանկարների կարևորության մասին: Ուզում եմ ասել, որ սա ոչ միայն ՄԱԿ-ի կամ կառավարության նախաձեռնությունը պետք է լինի, ամբողջ հասարակությունը պետք է ուժերը կենտրոնացնի, որպեսզի այդ նպատակներին հետևի և նպաստի դրանց իրականացմանը»:
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոն այսօր ներկա էր «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույց»-ի շնորհանդեսին: Իր ելույթում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ասաց, որ «Վերափոխենք մեր աշխարհը. նոր օրակարգ 2030» իրականացմանն ուղղված ջանքերի հիմքում ընկած է լինելու պետության կողմից այդ գործընթացն առաջնորդելն ու վերահսկելը, և ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակել Հայաստանին այդ գործընթացում։ ՄԱԿ-ի նոր օրակարգի հաջող իրականացման գործում պարոն Բուզետտոն կարևորեց ոչ միայն գերատեսչությունների և ոլորտների միջև համատեղ պլանավորումը, այլև ողջ հասարակության՝ խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և լրատվամիջոցների ներգրավումը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով՝ այս բոլոր ինստիտուտներն իրենց կարևոր դերն ունեն կայուն զարգացման նպատակների իրականացման և մոնիթորինգի գործում։

ԳԱԼԱ