Աշխարհ

11.05.2016 14:25


ԻԼԻՊ–ում ռուսաստանցի կնոջ են մահապատժի ենթարկել լրտեսության մեղադրանքով (լուսանկարներ)

ԻԼԻՊ–ում ռուսաստանցի կնոջ են մահապատժի ենթարկել լրտեսության մեղադրանքով (լուսանկարներ)

ԻԼԻՊ–ի գրոհայինները մահապատժի են ենթարկել իրենց զինյալներից մեկին՝ ՌԴ քաղաքացի Էլվիրա Քարաևային ռուսական հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն անելու մեղադրանքով։

«Life»–ի փոխանցմամբ՝ ահաբեկիչները հայտնել են, որ կինը խմբավորում մտնելուց հետո 4 տարի շարունակ աշխատել է ռուսական հատուկ ծառայությունների համար։

Ջիհադականները պնդում են, որ Քարաևան տեղեկատվություն էր փոխանցում գրոհայինների, նրանց թաքստոցների և ռազմաբազաների մասին։

«Ուխտադրուժ Էլվիրան ռուսական հատուկ ծառայություններին տեղեկատվություն էր փոխանցում մեր եղբայրների ու քույրերի մասին, որոնք ջիհադ էին մղում Կովկասում Ալլահի հողում»–ԻԼԻՊ–ի հաղորդագրությունն է մեջբերում «Mirror»–ը։

«Նա անամոթաբար շահել է Ալլահի ծառաների վստահությունը, այնուհետև բացահայտել նրանց գտնվելու վայրն ու կապերը»,–նշվում է հաղորդագրությունում։

ԻԼԻՊ–ից նշել են՝ իր անվտանգությունն ապահովելու հասմար կինն ամուսնացել է ջիհադականի հետ, որին հետո թունավորել է։

Ըստ ահաբեկիչների՝ Էլվիրան մեղսակից է 7 ԻԼԻՊ–ականի սպանության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը