Աշխարհ

11.05.2016 11:21


Չինաստանը 721 մլրդ դոլար կուղղի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը

Չինաստանը 721 մլրդ դոլար կուղղի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը

Չինաստանը մինչեւ 2018 թվականը 4,7 տրիլիոն յուան (721 միլիարդ դոլար) կուղղի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների կառուցմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ «Ցզինցզի ցանկաո բաո»–ին հղումով։

«Այդ միջոցները կուղղվեն երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների, ծովային ուղիների զարգացմանը եւ օդանավակայանների կառուցմանը»,- նշվում է ՉԺՀ-ի Զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեի որոշման մեջ։

Փաստաթղթում ասվում է, որ ՉԺՀ-ի կառավարությունը մտադիր է տրանսպորտային հաղորդակցությունը զարգացնել ոչ միայն երկրի ներսում, այլեւ ուրիշ պետությունների հետ:

Չինաստանում երկաթուղիները տրանսպորտի կարեւորագույն տեսակներից են: 2015 թվականին չինական գնացքները 2,5 միլիարդ ուղևոր են փոխադրել, որը 10 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը