Աշխարհ

11.05.2016 09:55


Հերթական փրայմերիզների արդյունքում Սանդերսը հաղթել է Քլինթոնին

Հերթական փրայմերիզների արդյունքում Սանդերսը հաղթել է Քլինթոնին

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախաշեմին անցկացված հերթական փրայմերիզի արդյունքում ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսը հաղթել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:

Ինչպես տեղեկացնում է «CBS News»-ը, Արևմտյան Վիրջինիա նահանգում, ի տարբերություն Քլինթոնի, ով ստացել է համակուսակիցների ձայների 36 տոկոսը, Սանդերսին հաջողվել է ստանալ 51 տոկոս:

Չնայած այդ փաստին՝ Քլինթոնը շարունակում է մնալ նախընտրական արշավի առաջատարը: Կուսակցության գալիք համագումարում նա կարող է ստանալ 2239 կուսակիցների ձայնը՝ ի տարբերություն Սանդերսի, ով կարող է հույս դնել ընդամենը 1458 ձայնի վրա: ԱՄՆ նախագահի թեկնածուի երաշխավորված առաջադրման համար անհրաժեշտ է ստանալ 2383 ձայն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը