Կարծիք

10.05.2016 16:45


Զինվորները որբեր չեն, ոչ էլ փախստականներ, որ նրանց ուտելիք բաժանեն

Զինվորները որբեր չեն, ոչ էլ փախստականներ, որ նրանց ուտելիք բաժանեն

Այդպես էլ ՊՆ-ում չհասկացան, որ ոչ ոք իրավունք չունի մտնել զորամասեր և օգնություն բաժանել զինվորներին: Բոլորը կենտրոնացել են ձևի վրա, բայց բովանդակությունը չի քննարկվում:

-Նախ՝ զինվորները որբեր չեն, ոչ էլ անապահով խավ, ոչ էլ փախստականներ, որ նրանց օգնություն և ուտելիք բաժանեն:
-Երկրորդ՝ բանակը փակ կառույց է, որի մատակարարումը պետք է կենտրոնացված լինի և վերահսկելի` սկսած հագուստի և սննդի անվտանգության համապատասխան վերահսկողությամբ, չափաբաժնից և անհրաժեշտ կալորիականությունից:
-Երորրդ՝ բացի ՊՆ համապատասխան ստորաբաժիններից՝ ոչ ոք իրավունք չունի մատակարարմամբ զբաղվել, եթե դա բանակ է, այլ ոչ թէ գիշերօթիկ դպրոց:

Բոլոր ստանդարտները, կանոնները և նորմերը այս երկրում խախտվում են. չկա պատասխանատվություն ու պարտականություն բոլոր ոլորտներում, բայց որ հերթն արդեն բանակին է հասել, դա արդեն շատ վտանգավոր է:

Ստեփան Դանիելյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը