Լրահոս

05.12.2009 16:01

Մի օր Հայաստանն անպայման կհայտնվի «Մանկական Եվրատեսիլի» առաջին հորիզոնականում

Մի օր Հայաստանն անպայման կհայտնվի «Մանկական Եվրատեսիլի» առաջին հորիզոնականում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2007-2009թթ. Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ներկայացրած երեք մասնակիցներն էլ համոզմունք են հայտնել, որ մի օր Հայաստանն անպայման կհայտնվի առաջին հորիզոնականում։

-Ինձ համար կարևորն այն է, որ մեր երեխաները լավագույնս են գնահատվել իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մեր բոլոր մասնակիցների կատարումները մոտենում են պրոֆեսիոնալիզմին,-ասել է «Մանկական Եվրատեսիլի» պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը:

«Մանկական Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանն էլ նշել է, որ իրենք երեխաներին մրցույթին մասնակցելու համար նախապատրաստելիս միշտ նկատի են ունենում, որ բարձր հորիզոնականներ պետք է գրավեն։

-Դրա համար նրանք մի քանի ամիս շարունակ տանջվում են, չեն գնում ամառային արձակուրդների, տանը ոչինչ չեն անում պատրաստվելուց բացի։ Նրանք առավոտից երեկո պարապում են վոկալ, սոլֆեջիո, անգլերեն, որպեսզի կարողանան հարցազրույցներ տալ, պարեր են պարում  և այլն, և այլն։ Նրանք իսկապես տանջվում են, և,  իհարկե, մենք մտածում ենք, որ այսքան տանջանքներից հետո երեխաները պետք է գնան և լավ տեղեր գրավեն, որովհետև նրանք աշխատում են իրենց ուժերի մաքսիմալ հնարավորություններով,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։