Աշխարհ

10.05.2016 15:10


Պորոշենկոյին խնդրել են Ռուսաստանը Կացապիա վերանվանել

Պորոշենկոյին խնդրել են Ռուսաստանը Կացապիա վերանվանել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում այսօր՝ մայիսի 10-ին, խնդրագիր է հայտնվել Ռուսաստանը Կացապիա վերանվանելու առաջարկով։ Այս մասին հայտնում է «lenta.ru»-ն:

«Բոլոր փաստաթղթերում «Ռուսաստանի Դաշնության» փոխարեն օգտագործել Կացապիա անվանումը: Հարկավոր է իրերն իրենց անուններով կոչել»,- գրել է դիմումի հեղինակը:

Աղբյուրը հիշեցնում է՝ փետրվարին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Գերագույն ռադան օրակարգ էր ներմուծել օրենքի նախագիծ, որն արգելում էր «Ռոսսիա» անվանումը Ռուսաստանի Դաշնության համար՝ դրա փոխարեն առաջարկելով «Մոսկովիա» տարբերակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը