Աշխարհ

10.05.2016 13:45


Պեսկովը պատմել է՝ ինչու Պուտինը չի շնորհավորել Վրաստանի և Ուկրաինայի նախագահներին

Պեսկովը պատմել է՝ ինչու Պուտինը չի շնորհավորել Վրաստանի և Ուկրաինայի նախագահներին

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ չի շնորհավորել Ուկրաինայի և Վրաստանի նախագահներին պատշաճ մակարդակի երկխոսության բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Դու գիտեք, որ պատշաճ մակարդակով կամ ընդհանրապես բացակայում է որևէ երկխոսություն ՌԴ և Վրաստանի ղեկավարների միջև։ Պատշաճ մակարդակով երկխոսությունը բացակայում է նաև ՌԴ և Ուկրաինայի ղեկավարությունների միջև»,–հայտարարել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ–ն երբեք այդ երկրների հետ երկկողմանի հարաբերություններում առկա բացասական գործընթացների նախաձեռնող չի եղել։

Աղբյուրը հիշեցնում է՝ Պուտինը Հաղթանակի 71–րդ տարելիցի կապակցությամբ նախօրեին շնորհավորել է ԱՊՀ երկրների, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին՝ նշելով, որ չպետք է թույլ տալ պատմության վերանայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը