Աշխարհ

10.05.2016 13:25


Ըստ Թրամփի՝ անհրաժեշտ է թուլացնել դոլարի փոխարժեքը

Ըստ Թրամփի՝ անհրաժեշտ է թուլացնել դոլարի փոխարժեքը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կարծիքով դոլարի ցածր փոխարժեքը կօգնի արտադրությանն ու արտահանողներին։

Ըստ միլիարդատերի՝ անհրաժեշտ է թուլացնել դոլարի փոխարժեքը եւ դեֆոլտից խուսափելու համար մտածել տպվող թղթադրամի քանակի մասին։

«Եթե դոլարի փոխարժեքը բարձրանա, ինչ-որ պահի դա այնքան էլ լավ չի լինի»,- ասել է միլիարդատերը։

Պետական պարտքի խնդիրն էլ Թրամփն առաջարկում է լուծել բարձր տոկոսադրույքներով պարտատոմսեր գնելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը