Էրդողանը դատի է տվել Գերմանիայի «Axel Springer AG» կոնցեռնի ղեկավարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել Գերմանիայի խոշորագույն մեդիակոնցեռններից մեկի՝ «Axel Springer AG»-ի ղեկավար Մաթիաս Դեփֆերնին, որն աջակցության խոսքեր էր ասել ZDF հեռուստաընկերության եթերում Էրդողանի մասին վիրավորական բանաստեղծություն կարդացած գերմանացի երգիծաբան Յան Բյոմերմանին։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «Deutsche Welle»-ին հղումով։
Նշվում է, որ Դեփֆներն ասել է, որ ծիծաղել է Էրդողանի մասին կատակի վրա, որից հետո թուրքական կողմը պահանջել է արգելք դնել մեդիակոնցեռնի ղեկավարի վրա, որը նրան թույլ չի տա Բյոմերմանի հասցեին որեւէ հայտարարություն անել։
Միևնույն ժամանակ, Էրդողանը մտադիր է դատական հայց ներկայացնել գերագույն ատյանի դատարան, եթե արգելքը չբավարարվի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի փաստաբան Ռալֆ Հեքերը։
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Թուրքիայի կառավարությունը Գերմանիայի ԱԳՆ-ից պահանջել էր քրեական գործ սկսել հեռուստահաղորդավար Յան Բյոմերմանի նկատմամբ։ Գերմանիայի արդարադատության նախարար Հայքո Մաասն էլ նշել էր, որ նախադատական կարգով կպարզվի՝ Բյոմերմանի բանաստեղծությունը երգիծա՞նք էր, թե՞ զրպարտանք։

7or.am