Աշխարհ

10.05.2016 12:10


Այսօր կմեկնարկի «Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակիչը

Այսօր կմեկնարկի «Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակիչը

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Գլոբեն» մարզահամերգային համալիրում այսօր կմեկնարկի «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին կմասնակցի 18 երկիր ներկայացնող կատարող։ Իսկ մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչ անցնելու հնարավորություն կստանա նրանցից 10-ը։

Հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը «LoveWave» երգով ելույթ կունենա 7-րդ համարի ներքո։

Հիշեցնենք՝ «Come Together» կարգախոսով այս տարվա մրցույթին մասնակցում է 42 երկրի ներկայացուցիչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը