Աշխարհ

10.05.2016 11:25


Մխիթարյանը մերժում է Բորուսիայի հետ պայմանագրի երկարաձգումը

Մխիթարյանը մերժում է Բորուսիայի հետ պայմանագրի երկարաձգումը

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» 27–ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Այս մասին հայտնում է անգլիական «Mirror»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պատճառն այն է, դորտմունդյան ակումբը հայ ֆուտբոլիստին առաջարկում է երկարաձգել պայմանագիրը՝ առանց հրաժարագին սահմանելու:

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունն էլ մտադիր է օգտվել ստեղծված իրավիճակից ու ձեռք բերել Մխիթարյանին։

Հիշեցնենք՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալը» և Թուրինի «Յուվենթուսը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը