Աշխարհ

10.05.2016 11:40


Հնարավոր ահաբեկչական ակտերին պատրաստվելու համար Նյու Յորքի մետրոյում ոչ թունավոր գազ է բաց թողնվելու

Հնարավոր ահաբեկչական ակտերին պատրաստվելու համար Նյու Յորքի մետրոյում ոչ թունավոր գազ է բաց թողնվելու

Ահաբեկիչների հնարավոր հարձակումներին պատրաստվելու նպատակով ԱՄՆ Նյու Յորքի մետրոյում հինգ օր շարունակ բաց է թողնվելու մարդու համար ոչ թունավոր և ոչ նկատելի գազ, որի տարածման արագությունը հատուկ սարքավորումներով չափելու միջոցով մասնագետները ցանկանում են հատուկ գործողությունների պլան մշակել՝ ահաբեկչական հնարավոր ակտի դեպքում ճիշտ կողմնորոշվելու համար։

Ինչպես տեղեկացնում է ABC–ն, գազը բաց է թողնվելու մետրոյի ընդամենը 3 կայաններում, իսկ սարքավորումները, որոնք չափելու են գազի տարածման արագությունը, տեղադրված են Մանհեթթենի 55 կայաններում։

«Մենք գիտենք, որ մետրոն շատ հաճախ հանդիսանում է ահաբեկիչների հարձակման թիրախ, այնպես որ, մենք պարզապես ցանկանում ենք վստահ լինել, որ պատրաստ են ինչ–որ վատ բանի», – հայտարարել է ծրագրի ղեկավար Դոնալդ Բանսլեբենը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը