Աշխարհ

10.05.2016 11:05


WP. ԱՄՆ–ն անհանգստացած է տիեզերքում ՌԴ և Չինաստանի պոտենցիալի մեծացմամբ

WP. ԱՄՆ–ն անհանգստացած է տիեզերքում ՌԴ և Չինաստանի պոտենցիալի մեծացմամբ

ԱՄՆ ՊՆ–ից հայտարարել են, որ Ռուսաստանն ու Չինաստանը տեխնոլոգիաներ են մշակում, որոնց շնորհիվ կարող են հարված հասցնել ԱՄՆ–ին տիեզերքում։ Այս մասին գրում է «The Washington Post»–ը՝ ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներին հղումով։

Նշվում է, որ ամերիկյան արբանյակները կարող են շարքից հանվել, քանի որ ՌԴ–ն ու Չինաստանը տիեզերքում Միացյալ Նահանգների անվտանգությանը սպառնացող տեխնոլոգիաներ ունեն։

Պենտագոնից ընդգծել են, որ ՌԴ–ն ու Չինաստանը կարող են հարձակվել Ամերիկայի վրա տիեզերքում, մինչ նա հակաահաբեկչական արշավ է մղում Իրաքում ու Աֆղանստանում։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկողության հարցերով օգնական Ֆրենք Ռոուզը հայտարարել է, որ ԱՄՆ–ը փորձում է խոչընդոտել տիեզերական տարածությունում հակամարտության առաջացումը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է ՌԴ և Չինաստանի կողմից հակաարբանյակային զենքի ստեղծմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը