Քաղաքական

09.05.2016 19:40


Գ. Նազարյան. «Հայաստանի իշխանությունները բանակցել են միայն սեփական վերարտադրության վերաբերյալ»

Գ. Նազարյան. «Հայաստանի իշխանությունները բանակցել են միայն սեփական վերարտադրության վերաբերյալ»
2010թ. օգոստոսին ստորագրվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետը 45 տարով երկարաձգելու մասին պայմանագիրը: Թվում էր, թե այս պայմանագրով Հայաստանը Ռուսաստանի հետ գոնե պետք է լուծեր զենքի մատակարարման բոլոր խնդիրները: Իսկապես, էլ երբ, եթե ոչ այդ ժամանակ:

Ռուսաստանը ստացավ աննախադեպ հնարավորություն, գրեթե իդեալական պայմաններ: Ի՞նչ ստացավ դրա դիմաց Հայաստանը: Ռազմաբազայի գործունեության ժամկետը երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ Հայաստանը պետք է բարձրացներ Ադրբեջանի հետ հարատեւ ռազմական հավասարակշռության խնդիրը: Մեր փոխարեն ո՞վ պետք է բանակցեր:

Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները բանակցել են միայն սեփական վերարտադրության վերաբերյալ: Իրենց միայն այդ հարցն է մտահոգել: Ձգտել են ընդամենը նրան, որ ՌԴ իշխանությունները գոնե մի փոքր լավ աչքով նայեն, գուցե մոռանան Սահակաշվիլիին տրված մեդալի մասին:

Իրականությունն այն է, որ հայկական կողմը զրոյական արդյունավետությամբ է օգտագործել իր եզակի խաղաքարտերից մեկը: Եւ եթե Հայաստանի իշխանությունները, մեղմ ասած, այս հարցում թերացել են, ապա այստեղ մեղավորը հաստատ Ռուսաստանը չէ: Եւ սա այն սխալներից մեկն է, որի համար մենք այսօր նման գին ենք վճարում:
Գեղամ Նազարյան
«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ
Աղբյուրը՝ «top-news.am»

Այս խորագրի վերջին նյութերը