Աշխարհ

09.05.2016 15:15


«Բրիտանիայի՝ ԵՄ–ից առանձնանալը կմեծացնի Եվրոպայում պատերազմի ռիսկը»

«Բրիտանիայի՝ ԵՄ–ից առանձնանալը կմեծացնի Եվրոպայում պատերազմի ռիսկը»

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի առանձնանալը կմեծացնի Եվրոպայում պատերազմի ռիսկը: Այս մասին, «The Telegraph»-ի փոխանցմամբ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը։

Ըստ Քեմերոնի՝ ԵՄ-ն է օգնել միավորել այն երկրները, որոնք տասնամյակներ շարունակ «իրար կոկորդ էին կրծում», եւ ոչ մի երաշխիք չկա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը սպառնալիքի տակ չեն հայտնվի Մեծ Բրիտանիայի առանձնանալու դեպքում:

Վարչապետը նշել է՝ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ–ից հեռանալն իսկական ցատկ է դեպի անորոշություն։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը