Քաղաքական

09.05.2016 12:54


Գ. Խաչատրյան. «Պետք է վախենալ չհայտարարագրված գումարներից»

Գ. Խաչատրյան. «Պետք է վախենալ չհայտարարագրված  գումարներից»

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հարցին՝ ինքը կոնկրետ որքա՞ն օժանդակություն է ցույց տալիս բանակին, նշել է.

–Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որովհետև դա հրապարակման ենթակա չէ:

Անդրադառնալով պաշտոնյաների դղյակներին և դոլարային միլիոններին՝ Գագիկ Խաչատրյանը նկատել է, որ պետք է վախենալ ոչ թե հայտարարագրված, այլ չհայտարարագրված գումարներից.

-Եթե ես հայտարարագրել եմ, նշանակում է` ես գիտեմ՝ ինչ եմ հայտարարագրել:

Հարցին՝ ի՞նչ միջոցներով են պաշտոնյաներն այդպիսի գումարներ վաստակում, Խաչատրյանը պատասխանել է՝ երկար տարիների աշխատանքով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը