Քաղաքական գործիչները և շոու-բիզնեսի ներկայացուցիչները միանալու են «Անմահ գնդին»
Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա առթիվ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է «Անմահ գունդը» քայլերթը, որի մասնակիցները դուրս են եկել փողոց՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հարազատների և բարեկամների լուսանկարներով:
Ինչպես տեղեկացնում է «Լայֆ»-ը, ակցիային միանալու են բազմաթիվ քաղաքական գործիչներ և հայտնիներ:
Դրանց թվում է նաև պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը:
«Մեր ընտանիքի բոլոր անդամներն ունեին աշխարհը նորմալ վիճակի բերած մեծ երկրի պատերազմում մասնակցող բարեկամներ: Ես մարդկանց չեմ բաժանում հարազատների և օտարների: Եվ ես չէի ուզենա համեմատել իմ հոր պապուն և մնացածներին: Բոլորն իրենց ներդրումն են ունեցել այս Հաղթանակում», - ասել է Պրիգոժինը:
Երթին միանալու է նաև Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան:
«Իմ երկու պապն էլ պատերազմել են և անցել ամբողջ պատերազմը: Իրենց լուսանկարները ես տանելու եմ «Անմահ գունդի» հետ, որովհետև նրանք այդ գունդի մասն են», - պատմել է Ժուրովան:

7or.am