24 տարի առաջ ես գրեթե 4 տարեկան էի, երբ ազատագրվեց Շուշին: Բնականաբար, շատ քիչ բան եմ հիշում այդ շրջանից, բայց նկուղային կյանքը չի ջնջվել հիշողությունիցս: Երեխաներով պատերազմին նայում էինք այլ պրիզմայով. մեզ համար ամեն ինչ խաղ էր դրանում: Նույնիսկ երբ մեր շառ հարևանները հրետակոծում էին Ստեփանակերտը Շուշիից և հարակից այլ բարձունքներից, դուրս էինք գալիս բակ և հաշվում արկերը, կամ երբ մահաբեր ռմբակոծիչներն էին շռնդում մեր երկնքում, գոռում-գոչյուններով ուղեկցում էինք նրանց՝ «Սամալյոտ, սամալյոտ, տանկը կյամ ա, պավարոտ»…
Շուշիից քոչվորներն անխնա կերպով հարվածում էին բոլոր քաղաքացիական շենքերին՝ նպատակ ունենալով ոչնչացնել բնակչությանը: Մեր շենքի մի քանի բնակարան ևս ավերվեցին նրանց արկերից, իսկ մի արկ էլ ընկավ ձորում գտնվող մեր այգին և կտրեց իմ սիրելի դեղձենին… Էլ չասեմ, թե մարդկային որքան կորուստներ ունեցանք այդ արկակոծություններից: Այսպիսի բազմաթիվ դեպքեր շատերը կհիշեն, քանզի այդ ամիսներին «Շուշին» ահ ու մահ էր սփռում մայրաքաղաքում: Հավանաբար հենց այդ պատճառով էլ հայոց բերդաքաղաքի ազատագրումն ավելի մեծ ցնծությամբ ընդունվեց Ստեփանակերտում, քան որևէ այլ հաղթանակ ողջ պատերազմի ընթացքում:
Առակս ի՞նչ կուսուցանե… «Հարսանիք լեռներում» գործողությունը ժամանակի պահանջ էր ոչ միայն Շուշիի հայապատկանելիության, այլ նաև՝ դրա ռազմավարական դիրքի պատճառով, այլապես երևի մի քանի շաբաթ հետո Ստեփանակերտում ոչ շենք կմնար, ոչ էլ՝ մարդ:
Շնորհակալություն Շուշիի ազատագրմանը իրապես մասնակցած յուրաքանչյուր հայորդուն…
ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի ՖԲ էջից
«Սամալյոտ, սամալյոտ, տանկը կյամ ա, պավարոտ»…