ՀՀ և ԼՂՀ խորհրդարանականները քննարկել են ռազմա-քաղաքական իրադրությանը վերաբերող հարցեր
ԼՂՀ Ազգային ժողովում մայիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի (օրինապահպանության) մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը` «Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմա-քաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները» թեմայով:
Ողջունելով համատեղ նիստի մասնակիցներին՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի դերակատարությունը Արցախի համար նոր փորձությունների օրերին և որակել այն որպես ճիշտ ու թիրախային ազդանշան՝ համահայկական համախմբվածության համար:
Համատեղ նիստի մասնակիցներին ողջույնի խոսք են ուղղել նաև գլխադասային հանձնաժողովների նախագահներ՝ Ժաննա Գալստյանը, Կորյուն Նահապետյանը, Արտակ Զաքարյանը և Արզիկ Մխիթարյանը՝ ընդգծելով նմանատիպ ձևաչափով հանդիպումների կարևորությունը:
Նիստի ընթացքում բանախոսությամբ հանդես են եկել լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը («Ռազմական իրադրություն. մարտահրավերներ, խնդիրներ և զարգացումներ»), գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մաիլյանը («ԼՂ հիմնախնդրի շուրջ առկա արտաքին քաղաքական միջավայրը. մարտահրավերներ և հնարավոր զարգացումներ»):
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում փորձագետները պարզաբանումներ են տվել պատգամավորների հնչեցրած հարցերին:
Օրվա երկրորդ կեսին նիստը շարունակվել է ՀՀ և ԼՂՀ պատգամավորների ելույթներով: Խորհրդարանականները ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ Արցախի և Հայաստանի համար արտաքին և պաշտպանական ու անվտանգային ոլորտների ռազմավարական մի շարք ուղղությունների վերաբերյալ:
Ամփոփելով նիստը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը գոհունակություն է հայտնել հանձնաժողովի աշխատանքների մասին, նշելով, որ քննարկումների արդյունքում ծավալուն եւ օգտակար տեղեկատվություն է հավաքագրվել, ինչը փորձագետների և քաղաքական գործիչների համար ճիշտ եզրահանգումների և լուրջ ուսումնասիրությունների նյութ կդառնա:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն