Լրահոս

15.10.2010 14:21


Եվրոպայի 2010թ. լավագույն քաղաքը Ֆլորենցիան է

Եվրոպայի 2010թ. լավագույն քաղաքը Ֆլորենցիան է

 «Conde Nast Traveler» ամսագրի կազմակերպած ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Իտալիայի Ֆլորենցիան ճանաչվել է Եվրոպայի լավագույն քաղաքը և ստացել 2010թ. «Readers Choice Awards» մրցանակը։

Եվրոպայի լավագույն քաղաքների ցանկում Իտալիայի մայրաքաղաքը երկրորդ տեղում  է, իսկ երրորդ տեղում Բարսելոնն է։

Ամեն տարի' սկսած 1988թ., «Conde Nast Traveler» զբոսաշրջային  ամսագրի ընթերցողները մասնակցում են նրա պաշտոնական կայքում տեղադրված հարցմանը և  ընտրում աշխարհի լավագույն քաղաքները, նրանց հյուրանոցներն ու հանգստյան գոտիները։ Այս տարի ավելի քան 25 հազ. ընթերցող է մասնակցել քվեարկությանը։

ԱՄՆ քաղաքներից հաղթող է ճանաչվել Սան Ֆրանցիսկոն։ Իսկ լավագույն ասիական քաղաք է  ճանաչվել Բանգկոկը։ «Նոր աշխարհի լավագույն քաղաք» անվանակարգում առաջին երկու տեղերը զբաղեցրել են Կանադայի միանգամից երկու քաղաք՝ Վանկուվերն ու Քվեբեկը։

 

Այս խորագրի վերջին նյութերը