Աշխարհ

07.05.2016 13:00


Վենեսուելայում սպանվել է ընդդիմության առաջնորդներից մեկը

Վենեսուելայում սպանվել է ընդդիմության առաջնորդներից մեկը

Վենեսուելացի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Հերման Մավարեն, սպանվել է Լարա նահանգի Բարկիսիմետո քաղաքում։ «Նոր ժամանակ» կուսակցության ղեկավարը գլխին ստացած վիրավորումից մահացել է հիվանդանոցում։

РИА Новости–ի փոխանցմամբ՝ Մավարեին է մոտեցել մի մոտոցիկլավոր, հարցրել նրա անունը և պատասխան ստանալուց հետո գնդակահարել։ Ավելի վաղ սպանվածը սպառնալիքներ էր ստացել՝ կապված իր ընդդիմադիր գործունեության հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը