Թուրքիան մտադիր չէ փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը
Անկարան մտադիր չէ որևէ կերպ փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու համար։Այս մասին, Ռիա «նովոստիի»փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«ԵՄ-ն մեզ խնդրել է փոփոխել մեր հակաահաբեկչական օրենսդրությունը: Կներեք, բայց մենք գնում ենք մեր ճանապարհով, իսկ դուք՝ ձեր»,- «Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք՝ Թուրքիայի կողմից հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունը ԵՄ պահանջներից մեկն է անվիզա ռեժիմ տրամադրելու դիմաց:
Բացի վերոնշյալից՝ Եվրահանձնաժողովը մայիսի 4-ին առաջարկել է ևս 4 պահանջ՝ կոռուպցիայի վերացմանն ուղղված քայլեր, բանակցություններ Եվրոպոլի հետ օպերատիվ համաձայնության հասնելու համար, դատական համաձայնագիր ԵՄ անդամ բոլոր երկրների հետ և տվյալների պահպանության կանոնների համապատասխանեցում ԵՄ չափանիշներին։
Թուրքիան մտադիր չէ փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը
Անկարան մտադիր չէ որևէ կերպ փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու համար։ Այս մասին, Ռիա «նովոստիի» փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

7or.am