Աշխարհ

07.05.2016 11:23


Լոնդոնի քաղաքապետի ընտրություններում հաղթել է մահմեդական թեկնածուն

Լոնդոնի քաղաքապետի ընտրություններում հաղթել է մահմեդական թեկնածուն

Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության թեկնածու, իրավաբան Սադիք Խանը (Sadiq Khan), ով պակիստանցի ներգաղթյալների որդի է: Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Աղբյուրը նկատում է՝ այդպիսով Խանը պատմության էջերում կհայտնվի որպես ԵՄ անդամ երկրի մայրաքաղաքում այդ պաշտոնի համար հաղթած առաջին մահմեդական թեկնածուն:

Խանը ստացել է ընտրողների 44 տոկոսի աջակցությունը:

Պահպանողականների թեկնածու Զաք Գոլդսմիթը ստացել է 35 տոկոս ձայն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը