Աշխարհ

07.05.2016 11:45


Քենիայի իշխանությունները կփակեն փախստականների բոլոր ճամբարները

Քենիայի իշխանությունները կփակեն փախստականների բոլոր ճամբարները

Քենիայի իշխանությունները մտադիր են փակել փախստականների բոլոր ճամբարները։ Այս մասին, «Deutsche Welle»–ի փոխանցմամբ, հայտարարել է Քենիայի ՆԳՆ ներկայացուցիչ Քարանջա Քիբիչոն։

Իշխանությունների կարծիքով ճամբարները բացասական ազդեցություն են թողնում երկրի տնտեսության ու անվտանգության վրա։ Երկրի ԱԳՆ–ից նշել են, որ այդ որոշումը կայացվել է Սոմալիից ապաստան խնդրողների մեծ հոսքի պատճառով։

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Քենիայի իշխանությունների որոշումը։ «Human Rights Watch»–ից հայտարարել են, որ պաշտոնյաները սոմալացի փախստականների կապը Քենիայի ահաբեկչությունների հետ հաստատելու հարցով համոզիչ ապացույցներ չեն բերել։ «Amnesty International»–ն էլ այդ որոշումն անխոհեմ է անվանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը