Հիփոթեք այլևս պետք չէ. ԱՄՆ–ում անօթևանը տուն է գնել թերթեր ցրելով (լուսանկար)
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Թենեսի նահանգում: Ինչպես տեղեկացնում է «People»-ը, անօթևան Մարիո Մարտինեսին, ով վեց տարի առաջ կորցրել է աշխատանքը, և, որպես հետևանք, նաև՝ տունը, հաջողվել է գումար հավաքել և նոր առանձնատուն գնել թերթեր ցրելով և մուրացկանություն անելով:
Ի տարբերություն այլ անօթևանների՝ նա չի ծախսել ստացած եկամուտն ալկոհոլի վրա, այլ կուտակել է գումարը: Արդյունքում՝ նրան հաջողվել է ավելի քան 230 քմ տարածքով տուն գնել, որի հետ նա ստացել է նաև հողակտոր։
Այժմ Մարտինեսն ապրում է այնտեղ՝ իր չորս շան հետ, և երազում խոհարարություն սովորելու մասին:

7or.am