Սերժ Սարգսյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը հանգեցրեց բոլոր ոլորտներում Հայաստանի պարտության։ Բայց եթե մինչև այժմ այդ պարտություններին հանրության մի ստվար հատվածն ըմբռնումով էր մոտենում ու ներքին հույս փայփայում, որ գոնե կարողանում է վատ, բայց խաղաղ ապրել, ապա չորսօրյա պատերազմը փոխեց ամեն ինչ։
Եկել է Սերժ Սարգսյանի լրջանալու պահը
Հիմա Սերժ Սարգսյանը հայտնվել է փակուղու մեջ և իր հետ փակուղի է մտցնում նաև Հայաստանն ու Ղարաբաղը։ Նրան մտահոգում է բացառապես աթոռի և վերարտադրման հարցը, բայց եթե մինչև չորսօրյա պատերազմն ամեն ինչ «OK» էր թվում, և «սահմանադրական» հեղաշրջման սցենարն՝ իրականանալի, ապա այժմ վիճակը փոխվել է։
Ցավալի է խոստովանելը, բայց իրականությունն այն է, որ չորսօրյա պատերազմի արդյունքում ստատուս քվոն փոխվել է ի վնաս հայկական կողմի։ Սա արձանագրել են բոլոր դրսի ուժերը, նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։
Իր համար անսպասելի առաջխաղացումից հետո Ալիևի դիրքորոշումն ավելի է կոշտացել, և նա պահանջում է ամեն ինչ ու միանգամից։
Եթե Կազանում Ալիևը նույն բանը պահանջում էր, բայց չուներ իր պահանջի հիմնավորման ուժային բաղադրիչ, ապա այժմ ունի։
Սերժ Սարգսյանը Կազանում համաձայնել էր Ղարաբաղի խնդրի կարգավորման տերպետրոսյանական տարբերակին՝ փուլայինին, ինչը նշանակում է տարածքների հանձնում, խաղաղապահների մուտք և Ղարաբաղի անորոշ կարգավիճակ, այն է՝ դե յուրե Ադրբեջանի կազմում։ Ալիևը մերժել էր դա։
Հիմա Սարգսյանն ուզում է դուրս գալ կազանյան գործընթացից, սակայն չի կարողանում։ Չի կարողանում, քանզի վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանը թուլացել է, և խախտվել է ռազմավարական հաշվեկշիռը։ Բացի այդ՝ հայկական բանակը Սարգսյանը, ներքաղաքական հաշվարկներով ու բիզնես շահերով պայմանավորված, թուլացրել է, և դա է պատճառը, որ թշնամու դիվերսիոն խմբի հարձակումից հետո մեր առաջնագիծը փլուզվել է, և միայն մեկ օր հետո է հնարավոր եղել վերակազմակերպվել ու, պատկերավոր ասած, թնդանոթով ճնճղուկ խփելու տարբերակով կանգնեցնել լկտիացած թշնամուն։
«Գժական» դիվանագիտություն
Սարգսյանը փորձում է «գժականով» դուրս պրծնել ստեղծված իրավիճակից։ Բայց ամեն նոր քայլով նա է՛լ ավելի է վատացնում վիճակը և թուլացնում Հայաստանի դիրքերը։ ԼՂՀ անկախության ճանաչման հետ կապված երեկվա գործընթացն ասվածի ապացույցներից է։ Հայաստանն այժմ հայտնվել է անլուրջ պետության կարգավիճակում, և այս ամենը՝ մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի պատճառով։
ՀՀԿ ղեկավարը հասկանում է, որ եթե հիմա մտնի բանակցային գործընթաց, ապա շատ ավելի վատ փաստաթղթի հետ է առնչվելու, քան Կազանում։ Նա չի կարող համաձայնել դրան, բայց նաև պատրաստ չէ պատերազմի։ Ի՞նչ անել։
Սարգսյանը փակուղու մեջ է, բայց փորձում է իր հետ փակուղի մտցնել նաև Հայաստանին ու Ղարաբաղին։ Սարգսյանը պատրաստ է անգամ Հայաստանն ու Ղարաբաղը դարձնել համաշխարհային պատերազմի թատերաբեմ, միայն թե իր կաշին փրկի կամ էլ իր հետ ամեն ինչ կործանի։ Բայց ինչո՞ւ պետք է մենք համաձայնենք այդ տարբերակին։
1998–ին Տեր–Պետրոսյանը, չդիմանալով ներքին ճնշումներին, ստիպված հրաժարական ներկայացրեց։ Սարգսյանն այժմ Տեր–Պետրոսյանի օրն է ընկել (տե՛ս առաջին տեսանյութը)։
Այլընտրանք Հայաստանի ու Ղարաբաղի համար
Եթե զուտ մեր պետական շահերից ելնելով քննարկենք ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները, փորձենք վիժեցնել կազանյան խայտառակ գործընթացը, կոշտացնել մեր դիրքորոշումը բանակցային սեղանի շուրջ՝ միաժամանակ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից, ապա կան հետևյալ տարբերակները՝
1.Շատ արագ ռազմական լոկալ հաջողություն գրանցել Ղարաբաղում, հետ բերել դիրքերն ու անգամ նոր տարածքներ վերցնել։ Դա կստիպի Ադրբեջանին ու միջնորդ կողմին հաշվի նստել հայկական բանակի գործոնի հետ ու Հայաստանի հետ պարտադրանքի լեզվով չխոսել։
Արագ հաջողություն ապահովելու փորձ Սարգսյանն արեց մի քանի օր առաջ, սակայն, մեծ հաշվով, շփման գծում բան չփոխվեց, քանզի նա ութ տարի մսխել է ռեսուրսները, բանակը դարձրել է բիզնես կենտրոն և մատը մատին չի խփել սպառազինությունների հարցով։
Միայն ռազմի դաշտում տեղի ունեցած իրավիճակի փոփոխությունը կարող է վիժեցնել այն հակահայկական գործընթացը, որի մեջ Սերժ Սարգսյանն է մեզ մտցրել։
Եթե ռազմական հաջողություն լիներ, ապա հնարավոր կլիներ բանակցային սեղանի շուրջ այլ դիրքերից հանդես գալ ու հետ պտտեցնել կազանյան գործընթացը։ Ասվածի պատմական նախադեպը կա (տե՛ս երկրորդ տեսանյութը)։
Երբ 1994–ի սկզբում ադրբեջանական ուժերը որոշակի տարածքներ էին կարողացել հետ վերցնել հայկական կողմից, անմիջապես դա ուզում էին ամրագրել փաստաթղթով այնպես, ինչպես հիմա են փորձում ուժի դիրքերից մեզ զիջումներ պարտադրել բանակցային հարթության մեջ։ 1994–ի փետրվարին հանձնվել էին Քելբաջարը, Մարտակերտի հատվածն ու հարակից գյուղերը։
Լևոն Տեր–Պետրոսյանն իր համաձայնությունն էր տվել այդ հանձնած տարածքներով գնալ զինադադարի, այսինքն՝ ռազմավարական նշանակության Քելբաջարն ու մյուս հատվածներն ընդունել որպես ադրբեջանական։ Այդ համաձայնագրի ստորագրման գործը դրվել էր ՀՀ պաշտպանության նախարար աշխատող Սերժ Սարգսյանի վրա։ Նա մեկնել էր Մոսկվա ու ստորագրել փաստաթուղթը (այդ փաստաթուղթը համապատասխան արխիվում պահպանվել է, և տեքստին կարող եք ծանոթանալ տեսանյութում)։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը առաջին անգամը չէ, որ զիջումների գնալու հարցում «նախաձեռնողական» է դառնում ու հայտնվում Տեր–Պետրոսյանի տիրույթում։
1994–ի փետրվարին Ղարաբաղից ստորագրելու համար Մոսկվա գործուղված Արկադի Ղուկասյանը (նա այդ ժամանակ Ղարաբաղի արտգործնախարարն էր) ստորագրելուց առաջ կապվում է ԼՂՀ ՊԲ ղեկավար Սամվել Բաբայանի հետ և տեղյակ պահում, որ նման փաստաթուղթ է ի հայտ եկել, ու իրեն Երևանից ասել են, որ ստորագրի։ Բաբայանը Ղուկասյանին ասում է, որ նման բան չանի։
«Հինգ օր մնա՛ հյուրանոցում, «հիվանդացի՛ր», ինչ ուզում ես՝ արա, բայց հինգ օր ձգի՛ ու հանկարծ չփորձե՛ս ստորագրել այդ կապիտուլյացիայի տակ»,– մոտավորապես նման բան է ասել Բաբայանը Ղուկասյանին։ Այդ հինգ օրվա ընթացքում մեր զորքերը կարողացան հետ վերցնել Քելբաջարը և ազատագրել մյուս տարածքները։ Արդյունքում՝ Սերժ Սարգսյանի ու ՌԴ–ում Ղարաբաղի ներկայացուցչի դրած ստորագրությունները կորցրեցին իրենց իմաստը, և վիժեցվեց հակահայկական այդ գործընթացը։ Ադրբեջանական պատվիրակությունը ձեռնունայն վերադարձավ Մոսկվայից։
Դրանից հետո Բակո Սահակյանն այլևս դադարեց լինել ՌԴ–ում Ղարաբաղի ներկայացուցիչ և վերադարձավ Ղարաբաղ։
Հայկական ուժերի հաղթական ընթացքն էր, որ Ադրբեջանին ստիպեցին համաձայնել նոր՝ 1994–ին մայիսին արձանագրված ստատուս քվոյին՝ Ղարաբաղով ու յոթ ազատագրված տարածքներով հանդերձ։
2.Ներկայիս փակուղուց դուրս գալու մյուս տարբերակը Սերժ Սարգսյանի հրաժարականն է։ Այդ հրաժարականը հնարավորություն կտա որոշակի ժամանակ շահել, վերակազմակերպվել, խուսափել պատերազմից և նորովի մտնել բանակցային գործընթաց։
Սրա պատմական նախադեպը նույնպես կա։ 1998–ին Տեր–Պետրոսյանի առաջարկած փուլային լուծումը փաստացի կապիտուլյացիա էր։ Իշխանության ներսում առկա ազդեցիկ սուբյեկտները (Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Սամվել Բաբայան և վերջին պահին ճամբարափոխ եղած ու երեքին միացած Սերժ Սարգսյան) պարտադրեցին առաջին նախագահին հրաժարական տալ։
Տեր–Պետրոսյանի հրաժարականը որոշակի ժամանակ շահելու հնարավորություն տվեց։ Այդ ժամանակն օգտագործվեց փուլային տարբերակը վիժեցնելու և Ղարաբաղի ինքնորոշման հարցը կարգավորման սկզբունքային կետ դարձնելու համար։ Ու թեև կանխատեսվել էր, որ իշխանության է գալիս «Պատերազմի կուսակցությունը», 1998–2008թթ. եղավ խաղաղություն, քանզի Հայաստանը թույլ չտվեց, որպեսզի ռազմաքաղաքական ու տնտեսական հաշվեկշիռը փոխվի հօգուտ Ադրբեջանի։
Հիմա իշխանության ներսում դեռ չկան «հայտնի ուժեր», որպեսզի Սարգսյանին հրաժարական պարտադրեն, բայց կա փակուղի, որի մեջ մեզ Սարգսյանն է մտցրել։ Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ հանգուցալուծում է լինելու (Սարգսյանի քաղաքական ապագային չի հավատում անգամ նրա ամենամերձավոր շրջապատը՝ փեսա Միքայել Մինասյանի գլխավորությամբ)։
Հայաստանը պատրաստ չէ պատերազմի, սակայն Հայաստանը պատրաստ չէ նաև զիջումների, քանզի դա նորից կբերի պատերազմի՝ նախապես հայտնի բացասական ելքով։
Մնում են այն տարբերակները, որոնց մասին ներկայացրեցինք վերևում։ Սերժ Սարգսյանն ընտրության մեծ հնարավորություններ չունի՝ կա՛մ բեկում ռազմի դաշտում, կա՛մ հրաժարական։ Նա ո՛չ մեկին է պատրաստ, ո՛չ մյուսին։
Մի երրորդ տարբերակ էլ կա, որը կարճաժամկետ բնույթի ունի՝ բանակցային սեղանի շուրջ ժամանակի ձգում, մինչև որ հերթական ընտրություններով հանրությունը կարողանա փոխել քաղաքական ղեկավարությանն ու նոր թիմի միջոցով իրավիճակը շտկել։
Հայաստանի հանրությունը պետք է պատրաստ լինի բոլոր սցենարներին։ Այդ թվում՝ Սերժ Սարգսյանի արկածախնդրությանը։
Լուծումներ միշտ կան։
Մեր խնդիրներն առավելապես ներսում են։ Ներսում տարած հաղթանակը կբերի թշնամու դեմ հաղթանակին։
Սարգսյանն ընկել է Տեր–Պետրոսյանի օրը (տեսանյութ)

Հայկ Ուսունց