Աշխարհ

06.05.2016 12:44


Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ համերգը՝ ազատագրված Փալմիրայում (տեսանյութ)

Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ համերգը՝ ազատագրված Փալմիրայում (տեսանյութ)

Ռուսական հայտնի Մարիինյան թատրոնի (Мариинский театр) գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևի ղեկավարած սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել ազատագրված Փալմիրայում: Տեսակապով ելույթ է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և հայտարարել, որ համերգը կարելի է դիտարկել որպես ազատագրված հնագույն քաղաքի հույսի խորհրանիշ և ժամանակակից քաղաքակրթության ազատագրում միջազգային ահաբեկչությունից։ «Russia Today»–ի փոխանցմամբ՝ մշակութային միջոցառումը նվիրված է եղել Փալմիրայի պահապան Հալեդ Ասադի և մյուս զոհերի հիշատակին, ովքեր սպանվել էին ահաբեկչության դեմ պայքարում:

Փալմիրան ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային վեց ժառանգություններից մեկն է և 2015-ից մայիսից գտնվում էր ահաբեկիչների տիրապետության տակ: Մարտի 27-ին սիրիական բանակը՝ ՌԴ ՌՏՈւ–ի աջակցությամբ, ազատագրեց Փալմիրան «Իսլամական պետությունից»:

Այս խորագրի վերջին նյութերը