Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը բացասաբար կանդրադառնա խաղաղ գործընթացի վրա. «Կոմերսանտ»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Հայաստանի կողմից ճանաչման հեռանկարը «մնում է աղոտ»,– «Սիվիլնեթի»փոխանցմամբ՝գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը:
Հղում անելով Հայաստանի ղեկավար շրջանակներում իր աղբյուրներին՝ պարբերականը գրում է, որ Երևանն այս քայլը դիտարկում է որպես «պատասխան Բաքվի կողմից հնարավոր հետագա սադրանքներին»:
«Կոմերսանտի»՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին մոտ կանգնած աղբյուրներն էլ ակնարկել են, որ Ստեփանակերտի ինքնիշխանության միակողմանի ճանաչումը «չի կարող դրականորեն անդրադառնալ միջազգային միջնորդների հովանու ներքո բանակցությունների ապագայի վրա»:
«Հուսով ենք՝ հակամարտության կողմերը պատրաստակամություն կհայտնեն կառուցողական բանակցություններ վարելու «ճանապարհային քարտեզի իրագործման հարցով, որն ավելի վաղ մշակվել էր Մինսկի խմբի կողմից՝ երկու մայրաքաղաքների հետ ինտենսիվ խորհրդակցություններից հետո: Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը նախնական պայմանավորվածությունների հետ, ինչպես հայտնի է, առնչություն չունի,- ասել են»,- հայտարարել է «Կոմերսանտի» զրուցակիցը:
Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը բացասաբար կանդրադառնա խաղաղ գործընթացի վրա. «Կոմերսանտ»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Հայաստանի կողմից ճանաչման հեռանկարը «մնում է աղոտ»,– «Սիվիլնեթի» փոխանցմամբ՝ գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը:
Հղում անելով Հայաստանի ղեկավար շրջանակներում իր աղբյուրներին՝ պարբերականը գրում է, որ Երևանն այս քայլը դիտարկում է որպես «պատասխան Բաքվի կողմից հնարավոր հետագա սադրանքներին»:
«Կոմերսանտի»՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին մոտ կանգնած աղբյուրներն էլ ակնարկել են, որ Ստեփանակերտի ինքնիշխանության միակողմանի ճանաչումը «չի կարող դրականորեն անդրադառնալ միջազգային միջնորդների հովանու ներքո բանակցությունների ապագայի վրա»:
«Հուսով ենք՝ հակամարտության կողմերը պատրաստակամություն կհայտնեն կառուցողական բանակցություններ վարելու «ճանապարհային քարտեզի իրագործման հարցով, որն ավելի վաղ մշակվել էր Մինսկի խմբի կողմից՝ երկու մայրաքաղաքների հետ ինտենսիվ խորհրդակցություններից հետո: Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը նախնական պայմանավորվածությունների հետ, ինչպես հայտնի է, առնչություն չունի,- ասել են»,- հայտարարել է «Կոմերսանտի» զրուցակիցը:
Մանրամասն՝ «Սիվիլնեթում»