Աշխարհ

06.05.2016 11:47


Օրհան Փամուկ. «Թուրքիայում վախի մթնոլորտ է»

Օրհան Փամուկ. «Թուրքիայում վախի մթնոլորտ է»

Իտալիայում լույս տեսնող «La Repubblica» օրաթերթի թղթակից Մարկո Անսալդոյի հետ զրույցում թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկն ասել է, որ Թուրքիայի իշխանությունը լռեցնում է ընդդիմությանն ու լրագրողներին։

«Երկրում վախի մթնոլորտ է, և Եվրոպան պարտավոր է իր խոսքն ասել»,- աշխարհահռչակ գրողին խոսքն է մեջբերում «Ազատությունը»։

Փամուկը, նշում է Անսալդոն, երբեք չի թաքնվել հարմարվորական բանաձևերի ետևում, ազգայնամոլները նրան բազմիցս սպառնացել են հաշվեհարդարով հայերի ցեղասպանության և քրդերի զանգվածային սպանությունների մասին հրապարակային հայտարարությունների համար։

Հարցազրույցում Փամուկն ասել է, որ Եվրոպան կուրանա իր իդեալները, եթե փորձի պատնեշներով պաշտպանվել միգրանտներից։

Թուրք գրողը նշել է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը մտավորականներին մեղադրում է իրեն իբրև թե վիրավորելու համար։

Իշխանությանը քննադատող լրագրողներին ահաբեկում են, աշխատանքից են հեռացնում, թերթերը փակում են, վերջին ժամանակաշրջանում իսլամամետ կառավարությունը կորցնում է ազատականի իր դեմքը, պետությունը հետզհետե դառնում է ավելի ավտորիտար և հալածող։

Նյութն ամբողջությամբ՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը