Աշխարհ

06.05.2016 09:40


FT. Դավութօղլուի հրաժարականը սպառնում է ԵՄ հետ միգրացիոն համաձայնագրին

FT. Դավութօղլուի հրաժարականը սպառնում է ԵՄ հետ միգրացիոն համաձայնագրին

«The Financial Times»-ն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականին. պարբերականի կարծիքով այն հարցականի տակ է դնում Բրյուսելի ու Անկարայի միջև միգրացիոն համաձայնագրի իրագործումը։

ԵՄ-ն զգուշանում է, որ Դավութօղլուի հեռանալուց հետո Անկարան չի զբաղվի խոստացած բարեփոխումներով։

Պարբերականը նշում է՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս ուներ, որ «Դավութօղլուի գլխավորած եվրոպամետ կուսակցության դիրքերը կամրապնդվեն»։ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ Դավութօղլուի՝ ԵՄ հետ մերձեցման մեջ սպառնալիք է նկատել՝ մտածելով, որ նա կփորձի իր տեղը զբաղեցնել միջազգային հարթակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը