Լրահոս

06.05.2016 09:17


Իրադրությունն առաջնագծում

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 5-ի՝ լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև 82 մմ ականաննետեր և ձեռքի հակատանկային նռնականետ (ՁՀՆ-7):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնային գծում` անհրաժեշտության դեպքում դիմելով իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը