Աշխարհ

06.05.2016 09:30


Արտակարգ շոգի պատճառով Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում 181 մարդ է հոսպիտալացվել

Արտակարգ շոգի պատճառով Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում 181 մարդ է հոսպիտալացվել

Ճապոնիայի Հակահրդեհային պաշտպանության վարչությունը զեկույց է հրապարակել, համաձայն որի` ապրիլի 25-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում երկրում շոգի պատճառով հոսպիտալացվել է 181 մարդ, ևս մեկը մահացել է:

Հոսպիտալացված վեց մարդու առողջական վիճակը գնահատվում է ծանր, և նրանք կմնան հիվանդանոցում երեք շաբաթ:

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, սա այս տարվա առաջին շաբաթվա վիճակագրական տվյալներն են: Այս պահից սկսած՝ ծառայության կայքում տեղադրված վիճակագրությունն ամեն շաբաթ թարմացվելու է:

Աղբյուրի փոխանցմամբ` տուժածներից կեսից ավելիի տարիքը 65-ից բարձր է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը