Աշխարհ

06.05.2016 09:50


Վենեսուելայի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին պետական հեղաշրջման փորձի մեջ

Վենեսուելայի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին պետական հեղաշրջման փորձի մեջ

Վենեսուելայի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսը խիստ քննադատել է ԱՄՆ-ին` հայտարարելով, որ ամերիկացիները պարենային ապրանքների արհեստական դեֆիցիտ են ստեղծում իր երկրում:
Այս մասին տեղեկացնում է «Լենտան»` «Telesur TV»-ին հղումով:

Ըստ Ռոդրիգեսի` այդկերպ ԱՄՆ-ը փորձում է քաղաքացիների մոտ զայրույթ առաջացնել և պետական հեղաշրջում իրականացնել:

«Մենք ապացույցներ ունենք, որ ԱՄՆ իշխանությունները նպաստել են Վենեսուելայում ապրանքների պակասին: Գործարար էլիտային պատկանող առևտրային ցանցերը հատուկ են հրահրում ճգնաժամը, որպեսզի բնակչության զայրույթն առաջացնեն, իսկ հետո տապալեն սահմանադրական կարգը», - հայտարարել է Ռոդրիգեսը:

Նշենք, որ ավելի վաղ` մայիսի 2-ին, երկրի ընդդիմությունն Ազգային ընտրական խորհուրդ էր ներկայացրել 1,85 մլն ստորագրություն` պահանջելով նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի հարցով հանրաքվե անցկացնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը