Կարծիք

05.05.2016 17:13


Տեր-Պետրոսյանը կես տարի «ձգեց», իսկ Սերժ Սարգսյանն ինչքա՞ն «կձգի» (տեսանյութ)

Տեր-Պետրոսյանը կես տարի «ձգեց», իսկ Սերժ Սարգսյանն ինչքա՞ն «կձգի» (տեսանյութ)

Հերթական տեսահոլովակը պատմական արխիվից: 1997 թվականի նոյեմբերին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրության դատին ներկայացրեց իր «Պատերա՞զմ թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը: Հոդվածի հիմնական գաղափարը հետևյալն էր՝ «Առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։

Ինչպես բոլորը գիտեն, «հարցի լուծում» ձևակերպման հետևում Տեր-Պետրոսյանը նկատի ուներ տարածքային զիջումներն Ադրբեջանին:

Հայտնի հրապարակումից հետո Տեր-Պետրոսյանը մոտ կես տարի «ձգեց», ու 1998-ի փետրվարին նրան «հրաժարականացրին»: Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ Կազանում պատրաստ էր տարածքային զիջումների, այսինքն՝ մեծ հաշվով, այն բանին, ինչի մասին Տեր-Պետրոսյանը 97-ին էր խոսում, ու ինչի պատճառով նա հեռացվեց իշխանությունից: Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանը որքա՞ն ժամանակ կմնա իր պաշտոնում տարածքներ հանձնելու պատրաստակամության մասին հայտարարելուց հետո:

Հ.Գ. 1 Ներկայացված կադրերը վերցված են «Քոչարյանական ժամանակներ 1998-2008» ֆիլմից:

Հ.Գ. 2 Իմ անձնական կարծիքով բանակցությունները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ մենք կկարողանանք մեզ ձեռնտու հունով տանել միայն այն դեպքում, երբ նոր իշխանություն ձևավորվի: Նոր թե՛ կադրային առումով, թե՛ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ իր մոտեցումներով:

Արմեն Միքայելյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը