Լրահոս

05.05.2016 16:08


ԵՄ-ն հույս ունի, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները կշարունակվեն

ԵՄ-ն հույս ունի, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները կշարունակվեն

ԵՄ-ն հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով խաղաղ բանակցությունները կշարունակվեն:

Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Ադրբեջանում ԵՄ նախագահության ղեկավար Մալենա Մարդը:

«Մենք հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը: ԵՄ արտաքին գործերով ու անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին արդեն հայտարարել է, որ ստատուս քվոն անկայուն է: Մենք հույս ունենք, որ կշարունակվեն հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»,- ասել է Մարդը։

Այս խորագրի վերջին նյութերը