Աշխարհ

05.05.2016 15:55


Դավութօղլուն թողնում է պաշտոնը

Դավութօղլուն թողնում է պաշտոնը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարին կուսակցության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրելու և թողնում է վարչապետի պաշտոնը։

Նա խոսել է նաև Էրդողանի հետ իր լավ հարաբերությունների մասին.

«Էրդողանի պատիվն իմ պատիվն է, նրա ընտանիքի պատիվը՝ իմ ընտանիքի պատիվը»,-հայտարարել է Դավութօղլուն՝ նշելով, որ ինքը երբեք Էրդողանի հասցեին բացասական որևէ խոսք չի ասի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն անդրադարձել է պաշտոնից Դավութօղլուի հեռանալուն.

«Պարոն Ահմեդ Դավութօղլուի անձնական որոշումն էր. բարին լինի»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի հաջորդ վարչապետի անունը հայտնի կդառնա մայիսի 22-ին՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ:

Ավելի վաղ գրել էինք, որ Էրդողանի ու Դավութօղլուի՝ 1 ժամ 40 րոպե տևած հանդիպման ընթացքում որոշվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումար անցկացնել, որի ընթացքում, BBC-ի թուրքական ծառայության հաղորդմամբ, որոշվելու է Դավութօղլուի «ճակատագիրը»։

Վերջին օրերին լրատվամիջոցները խոսում էին Էրդողան-Դավութօղլու լարված հարաբերությունների մասին. գործիչները տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը