Լրահոս

05.12.2009 10:54

Էրդողան. «Օբաման և Մեդվեդևը խոստացել են արագացնել ղարաբաղյան հակամարտության լուծումը»

Էրդողան. «Օբաման և Մեդվեդևը խոստացել են արագացնել ղարաբաղյան հակամարտության լուծումը»

ԱՄՆ այցի նախաշեմին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Մենք ի սկզբանե հայտարարել ենք ամերիկացի ներկայացուցիչներին՝ եթե դուք լուծեք ղարաբաղյան հակամարտությունը, այդպիսով կլուծեք հայ-թուրքական հարցը։ Հակառակ դեպքում դուք չեք լուծի հայ-թուրքական խնդիրը»։

Թուրքիայի վարչապետն ասել է, որ հակամարտությունը կկարգավորվի, եթե Մինսկի խմբի անդամներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանն ավելի շատ ջանք գործադրեն դրա լուծման համար։ Նա նաև նշել է, որ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև ղարաբաղյան հարցը։ «Ես հստակ ասել եմ այդ մասին Բարաք Օբամային և Դմիտրի Մեդվեդևին, ինչին ի պատասխան նրանք խոստացել են, որ կարագացնեն հիմնահարցի կարգավորման ուղղությամբ աշխատանքները։ Եթե հարգարժան Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը կամք դրսևորեն, և Ալիև-Սարգսյան բանակցությունների ժամանակ տեղաշարժեր արձանագրվեն, այդ դեպքում ես հավատում եմ դրական արդյունքին։ Եթե ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի, ապա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը ևս կգտնի իր լուծումը»,- նշել է Թուրքիայի վարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։