Քաղաքական

05.05.2016 14:15


Պեսկով.«ՀՀ–ն ՌԴ–ի հետ չի քննարկել ԼՂ անկախության ճանաչումը»

Պեսկով.«ՀՀ–ն ՌԴ–ի հետ չի քննարկել ԼՂ անկախության ճանաչումը»

Հայաստանը ռուսական կողմի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագիծը։ Այս մասին, «ren.tv»–ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Բայց Մոսկվայում ուշադիր հետևում են այդ որոշմանը՝ կապված այդ փաստաթղթի հետ»,– նկատել է Պեսկովը։

ՌԴ առաջնորդի խոսնակը նշել է՝ Կրեմլը հույս ունի, որ հակամարտող կողմերը զերծ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են տապալել հրադադարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը