«Իզվեստիան» անդրադարձել է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի հնարավոր ճանաչմանը
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ եզրակացության նախագծին: Կառավարության եզրակացությունը ստանալուց հետո նախագիծը սահմանված կարգով ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը: Այն ունի երկու հոդված՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը», և «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը»: Նախաձեռնությանն անդրադարձել է ռուսական «Իզվեստիա» թերթը, որը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ «հայերը խանդավառությամբ են ընդունել» այդ քայլը:
Դիվանագիտական աղբյուրների խոսքով՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմը՝ «երկրի ղեկավարությունը ռիսկի է դիմում այն դեպքում, եթե որոշի հրաժարվել նման հայրենասիրական օրինագծից»:
«Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո խոստացել էր չնճանաչել ԼՂՀ-ն առանց այն էլ բարդ իրադրությունը չվատթարացնելու համար: Նա նաև հայտարարել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Այդուհաներձ, Բաքուն խաղաղ կարգավորման հնարավորություն չի թողել՝ սանձազերծելով Քառօրյա պատերազմը. զոհվել են հարյուրավոր հայ զինծառայողներ: Այստեղ խոսքը գնում է հայերի կյանքի մասին, հետևաբար դժվար կլինի բացատրել իշխանությունների՝ ինքնավարության ճանաչումից հերթական հրաժարումը»,- «Իզվեստիան» մեջբերում է իր զրուցակցին:
Թերթը վկայակոչում է նաև Սերժ Սարգսյանի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները, որոնց կարծիքով «ղեկավարությունը նման քայլի չի գնա», մանավանդ որ, իրենց տեղեկություններով, «Ռուսաստանը հավանություն չի տա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հակամարտության խաղաղ կարգավորումից շեղմանը»:
ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը պարբերականին ասել է, որ հարցը դեռ քննարկման փուլում է, սակայն փաստը, որ ճանաչման հարցը կրկին դրվել է քննարկման, «կստիպի Ադրբեջանին նյարդայնանալ»:
Նրա խոսքով՝ քայլը պայմանավորված է մտադրությունների ամբողջ լրջությունը Ադրբեջանին ցույց տալու ցանկությամբ:
Թերթը հավելում է, որ ԼՂՀ-ի հնարավոր ճանաչումը հարցականի տակ է դնում հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի շրջանակում,որտեղ նախագահում է Ռուսաստանը:

Թերթը հավելում է, որ ԼՂՀ-ի հնարավոր ճանաչումը հարցականի տակ է դնում հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի շրջանակում, որտեղ նախագահում է Ռուսաստանը:
Աղբյուրը՝ «Սիվիլնեթ»